Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստծո հանգիստը

Աստծո հանգիստը
08.05.2025 | 00:00
Ես առաջնորդում եմ ձեզ:
Ճանապարհը բաց է:
Առանց երկմտելու առաջ ընթացեք:
Ես ձեր կողքին եմ:
ԻմՁայնը լսեք: Լսեք Իմ Ձայնը:
Իմ Ձեռքն է կառավարում ամեն բան:
Մի մոռացեք, որ Ես ձեզ հետ ավելի լավ եմ գործում, երբ դուք հանգիստ եք: Շատ հանգիստ արեք ձեր քայլերը. մի պարտականությունից մյուսին անցեք խաղաղ ու անշտապ` անցումների միջև ընկած ազատ ժամանակը հատկացնելով հանգստի համար ու աղոթքի:
Չափից դուրս զբաղված մի եղեք:
Ձեռք զարկեք միայն այն գործերին, որ Ես եմ թելադրում: Աստծո հանգիստը գտնվում է մի այնպիսի տարածքի մեջ, որ մարդու գործունեության սահմաններից այն կողմ է գտնվում: Համարձակություն ունեցեք երբեմն մտնել Այդ Սահմանից ներս. այդ ժամանակ իրոք ուրախություն և խաղաղություն կգտնեք այնտեղ:
Այն բոլոր գործերը, որոնք արդյունքն են հրաշքի: Դուք էլ ջանացեք ունենալ` հրաշք գործելու ուժ և իշխանություն:
Իմացեք, որ ձեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ կարող եք անել ամեն բան:
Ո՛չ, դեռ ավելին, իմացեք, որ կարող եք ամեն բան անել Քրիստոսի շնորհիվ, որ հանգիստ է պարգևում ձեզ:
Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ